Առավոտվանից բոլոր ամերիկյան պարբերականներն իրենց նորություններն սկսում են եզակի նորությամբ. Բրեդ Փիթը դավաճանել է Անջելինա Ջոլիին: Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է ինքը` դավաճանության օբյեկտը`22-ամյա ֆրասիացի մոդել Ռասինը:Այս աղջիկը վաստակում է ավիաընկերություններից մեկում սպասարկելով VIP-հաճախորդների: Ընկերության, միաժամանակ նաեւ աղջկա ծառայություններից օգտվել է Փիթը, ով պարբերաբար վարձով է վերցնում բիզնես կլասի ռեակտիվ լայներ` Լոս Անջելեսից Ֆրանսիա թռչելու համար, որտեղ բնակվում է Անջելինան` երեխաների հետ: Այս մասին հաղորդում է «Էքսպրես գազետա»-ն:
Ռասինի խոսքով, իր սիրուց օգտվել է ոչ միայն Փիթը, այլեւ բրիտանական քաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, «Լոս Անջելես Լեյքերս»-ի մի բասկետբոլիստ, կինոյի եւ հեռուստատեսության աստղեր:
«Սեքսն ինձ համար սնունդի պես է: Ես ամեն օր դրա կարիքն ունեմ»,- ասել է Ռասինը, հավելելով, որ նախընտրում է սեքսը ամուսնացած տղամարդկանց եւ հայտնի մարդկանց հետ: Նա նաեւ նշել է, որ շատ է սիրում սեքսով զբաղվել 800 կմ/ժամ արագության եւ 10 հազար մետր բարձրության վրա: «Չկա ավելի հաճերլի բան, քան հեշտանքը թռիչքի ժամանակ»,- նրա խոսքերն է մեջբերել «Սեգոդնյա»-ն:
Իրավիճակին հատուկ նրբություն է հաղորդում այն փաստը, որ ըստ Ռասինի, ինքը քնել է Անջելինա Ջոլիի վերջին երեք ամուսինների հետ, եւ նրանք, իբր, բոլորն էլ խոստովանել են, որ ավելի լավ սեքս իրենց կյանքում չեն ունեցել:
2009-ի դեկտեմբերին Անջելինա Ջոլին հայտարարել էր, որ ամբողջությամբ վստահում է Բրեդ Փիթին, իսկ հիմա լռություն է պահպանում: Միաժամանակ, ինչպես գրում է ամերիկյան Star ամսագիրը, Ջոլին մի քանի անգամ Հոլիվուդի հանդիպել է The Dresden ռեստորանում հանդիպել է գրավիչ սեւահեր մի կնոջ հետ:
Նրա բիսեքսուալությունը ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, ընդ որում Ջոլիի ներկա ընկերուհին ճիշտ նույն տիպի է, ինչ նրա նախորդը` դերասանուհի Ջեննի Շիմիցուն:




























