Ամերիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանին հերթական անգամ դատապարտել են։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտնի դերասանուհին կալանքի է վերցվել ժամկետից շուտ պայմանական ազատման ընթացքում թույլ տված խախտման համար։

2007 թվականին նրան դատապարտել էին հարբած վիճակում մեքենա վարելու համար,սակայն բանտ չէին նստեցրել՝ հաշվի առնելով դերասանուհու կարիերան եւ նրա տարիքը։ Այս տարվա մայիսին Լոհանին ստիպել էին պարբերաբար թմրանյութերի եւ ալկոհոլի անալիզներ հանձնել, ինչպես նաեւ «հակաալկոհոլային» ապարանջան կրել:

Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում կայացել է դատական նիստը։ Դատարանը որոշում է ընդունել մինչեւ հոկտեմբերի 22-ը կալանքի տակ վերցնել իրավախախտին։ Հերթական լսումները կկայանան հենց այդ ժամանակ։