Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով բողոքի ակցիան ավարտվեց ՌԴ դեսպանատան առջեւ: Բողոքի ակցիայի մասնակիցները հորդորեցին սփյուռքահերին բողոքի ակցիաներ անցկացնել ոչ միայն Ադրբեջանի դեսպանաների մոտ, անլեւ Ռուսասատնի դեսպանատան դիմաց եւ պահանջել Ռուսաստանից վերջ դնել ագրեսոր քաղաքականությանը: Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողը եւ Ադրբեջանին զենք վաճառողը հենց Ռուսաստանն է, սակայն ռուսաստանաբնակ մեր հայերնակիցներն  այդպես էլ ոչ մի ցույց չարեցին Ռուսաստանում եւ չպաշտպանեցին իրենց արժանապատվությունը: (ֆոտոռեպորտաժ)

«Միայն մեկ հայ գտնվեց Ռուսաստանում, որը համարձակվեց կանգնել եւ բողոքել: Թող ռուսաստանաբանակ հայերը մեզ չասեն՝ այնպես  մի արեք, որ մեզ վնաս տաք, սակայն մենք ասում ենք, որ մեր հայրենիքը Հայաստանն է եւ պետք է այնպես անենք, որ պաշտպանենք այն: Այլ երկրների հայ համայնքի պատվարժան հայրենակիցները բողոքի ակիցա արեցին եւ ցույց տվեցին, որ մենք պատիվ ունենք, պետք է կանգնեցնել Ռուսաստանի ագրեսոր քաղաքականությունը: Ասում  են Արցախը կլինի անվտանգ, եթե խաղաղապահ ուժեր մտնեն, մենք ռուսների եւ ուրիշների սապոգների կարիքը չունենք, բացի այդ, խաղաղապահների պատմության մեջ դեռ չկան այն օրինակելիները, որոնք խաղաղություն են ապահովել»,-ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը:

Նշենք, որ բողոքի ակցիայի ամսնակիցները Ռուսաստանից պահանջում էին

-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,

-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: