Գյումրիում թմրամիջոցների անօրինական շրջանառության 2 դեպք է բացահայտվել:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, ապրիլի 8-9-ն ընկած ժամանակահատվածում երկու քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Նրանցից առաջինը՝ Գեւորգ Մխիթարյանը, ոստիկաններին հայտնել էր, թե իր մոտ հայտնաբերված թմրանյութը գտել է փողոցից եւ պատրաստվում էր դեն նետել: Երկրորդը՝ Հակոբ Մարգարյանը, խոստովանել էր, որ իր մոտ մարիխուանա տեսակի թմրամիջոց է:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:











