ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները ապրիլի 16-ի առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել Հավերժ կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը (ֆոտոռեպորտաժ):
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունները, որոնք ցույց են տվել, որ հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակվում է, Ֆեդերացիայի խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Չեկալինն ասել է.«Դուք ինքներդ ամեն ինչ ասացիք»:











