«Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը ապրիլի 24-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում հրավիրում է հանդիպման եզդի հասարակական գործիչ Նադիա Մուրադի հետ:
Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է ամբողջ աշխարհով: Նա ելույթը է ունեցել ՄԱԿ-ում եւ հանդիպումներ է ունեցել մի շարք երկների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը:
Նադիա Մուրադը ծննունդով Շանգալի մարզի Քոչո գյուղից է եւ ցեղասպանության հետեւանքով կորցրել է իր ընտանիքի բոլոր անդամներին:











