Lada Priora – CNG-ի երկու վառելիքանոց մոդիֆիկացիան, որն աշխատում է եւ գազով, եւ բենզինով, 40 հազար ռուբլով (1 305 դոլարով) ավելի թանկ կարժենա:

Ներկայումս Lada Priora-ի բազային տարբերակի առաջարկվող գինը կազմում է շուրջ 9 600 հազար դոլար, իսկ թոփային տարբերակինը` շուրջ 12 350 դոլար:

Lada Prioira CNG-ը ներկայացվել է Մոսկովյան ավտոսրահում 2010-ի օգոստոսին: բացի 48 լիտրանոց բենզաբաքի, մեքենայի բեռնախցիկում կա նաեւ գազի 2 բալոն: Նախնական տվյալներով, գազով աշխատելիս մեքենան մեկ կիլոմետր անցնելիս մթնոլորտ է նետում 120 գրամ ածխաթթու գազ, ինչը համապատասխանում է Euro-5 ստանդարտներին:

Երկու վառելիքով աշխատող մեքեանները կսկսեն արտադրվել 2012-ից: Առաջին տարում նախատեսվում է արտադրել 20 հազար մեքենա, իսկ հետագայում այդ թիվը կաող է հասնել տարեկան մինչեւ 50 հազարի: