Երեւանում Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը:

Ֆորումին ելույթով հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը լուսաբանելու համար շուրջ 70-ից ավելի արտասահմանյան լրատվամիջոց է հավատարմագրված:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշել է, որ գլոբալ ֆորումը չի կարող անտարբերության մատնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, թեեւ ֆորումը աշխարհի ցեղասպանությունների կանխարգելմանն է ուղղված։