Ներկայացվել է Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի նոր թրեյլերը: Open Road Films կինոընկերության հոլովակը հրապարակվել է YouTube-ում:

Ֆիլմի գլխավոր դերում Ջոզեֆ Գորդոն Լեւիտն է: Ժապավենում նկարահանվել են նաեւ Շեյլին Վուդլին, Նիքոլաս Քեյջը, Զաքարի Կուինտոն, Ռիս Իվանսը:

Ըստ Gazeta-ի, սցենարը հաստատելու նպատակով Սթոունն անձամբ Մոսկվա է ժամանել՝ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սոուդենի հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Գորդոն Լեւիտին գլխավոր դերում նկարահանելու հարցը:

Հաղորդվում է նաեւ, որ Սթոունը «Սնոուդեն» ֆիլմը նկարահանել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ մտավախություն ունենալով, որ Ազգային անվտանգության գործակալությունը կարող է միջամտել նկարահանումներին: