Մարսելի ոստիկանությունը քաղաքում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ բողոքի ակցիայի ընթացքում շուրջ 60 ցուցարարի է ձերբակալել:

Քաղաքային իշխանությունների տվյաներով, ցույցին շուրջ 5 հազար մարդ է մասնակցել, սակայն արհմիությունը հաղորդել է 75 հազար ցուցարարի մասին: Ակցիայի ավարտին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ նետել, աղբամաններ այրել:

Զանգվածային ակցիա է անցկացվել նաեւ Փարիզում: Այստեղ բախումների արդյունքում երկու ոստիկան է տուժել, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում: Ոստիկանությունը 5 ցուցարարի է ձերբակալել:

Ցուցարարները կարծում են, որ նոր օրենքը կհանգեցնի աշխատանքային օրվա տեւողության ավելացման եւ այլ անբարենպաստ հետեւանքների: