Ամերիկացի փոփ երգչուհի Մրայա Քերին (Mariah Carey) Սինգապուրում հղի վիճակում համերգ տալիս ընկել է: Make It Happen երգի կատարման ժամանակ Քերին սայթաքել է եւ ընկել, սակայն, բարեբախտաբար, պարող տղաները հասցրել են ժամանակին բռնել նրան: Պարողներն ավելի վախեցած են եղել, քան ինքը` Քերին, ով վեր է կացել եւ շարունակել է ժպիտը դեմքին երգել:
«Համերգային թիմը, այդ թվում նաեւ պարողները, նախազգուշացվել էին, որ երգչուհին հղի է: Դրա համար էլ, երբ նրանցից մեկը տեսել է, որ Մրայան ընկնում է, միանգամից վազել է ու փորձել օգնել: Նրանք բոլորն, իսկապես, շատ վախեցել էին, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց: Համերգից հետո երգչուհուն քննել է բժիշկը եւ ասել, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է փոփ աստղին մոտ կանգնած աղբյուրը:




























