ԱՄՆ-ում ընկած մրցանակի համար դրամական խոշոր մրցանակ է հայտարարվել:  

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ամերիկյան Մեն նահանգի ոստիկանության աշխատակիցն իր ավտոմեքենայի  տեսառեգիստրատորով պատահաբար նկարահանել է թռչող լուսագունդը, որն ամենայն հավանականությամբ երկնաքար է եղել: 

Ասոշեյթեդ Փրես գործակալության տվյալներով, վառ բռնկումը նկատել են եւս մի քանի նահանգում, ինչպես նաեւ Կանադայի որոշ շրջաններում: 

Վաշինգտոնում ԱՄՆ-ի Ռազմածովային աստղադիտարանի ներկայացուցիչը հայտնել է, որ պայծառությունից դատելով` առարկան տոստերի կամ սառնարանի մեծության է եղել, երբ մտել է մթնոլորտ: 

Տեղի Maine Mineral & Gem Museum թանգարանը ենթադրել է, որ երկնաքարն ընկել է Մեն նահանգի հյուսիս-արեւմուտքում գտնվող անտառում: Գիտնականները ամերիկյան 20 հազար դոլարի պարգեւ են առաջարկել նրան, ով կկարողանա այն գտնել: