MarineTraffic ծառայությունը YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում երեւում է EgyptAir ավիաընկերության A320 օդանավի որոնումներին մասնակցող նավերի տեղաշարժը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետացած A320 օդանավի «սեւ արկղից» ազդանշան են ստացել։

Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող օդանավն անհետացել էր ռադարների էկրաններից մայիսի 19-ին Հունաստանի տարածքում։ Օդանավում եղել է 12 երկրի 66 քաղաքացի։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ օդանավը կործանվել է։