Վաշինգտոնում Սպիտակ տան շենքից ոչ հեռու կրակոցների ձայներ են լսվում: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:

NBC Washington-ը հաղորդում է մեկ վիրավորի մասին: Նրա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Ոստիկանությունը հաստատել է հրաձգության փաստը: Սպիտակ տան շենքը շրջափակված է:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նստավայրում չէ: