Երեք մարդ զոհվել է, չորսը լուրջ վնասվածքներ է ստացել մայիսի 21-ին Ինդոնեզիայի արեւմուտքում Հյուսիսային Սումատրա նահանգում Սինաբունգ հրաբխի ժայթքման հետեւանքով: 

Ժայթքման ընթացքում հրաբուխը մոխրի մի քանի սյուն է դուրս նետել առավելագույն երեք մետր բարձրությամբ եւ այրվող գազ: Բոլոր զոհերը եւ տուժածներն այդ ընթացքում բրնձի դաշտեր էին մշակում  հրաբխից չորս կմ հեռավորության վրա: Մի քանի տուն է ավերվել:  

Տեղի իշխանությունների խոսքով, այդ շրջանը գտնվում է   «կարմիր գոտում», որտեղ մուտքն արգելված է անվտանգության նկատառումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

2,46 կմ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդան քաղաքի հարեւանությամբ եւ  Ինդոնեզիայի 130 ակտիվ հրաբուխների թվին է պատկանում, դարձյալ արթնացել է  2013-ի սեպտեմբերի  15-ին` երեք տարվա ընդմիջումից հետո, ի վերջո 25 մարդու ստիպելով լքել իրենց տները:   2014-ի սկզբին Սինաբունգ հրաբխի ժայթքումը 16 մարդու մահվան էր հանգեցրել: