Կիեւի քաղաքապետը շփոթվել է, երբ պատմել է քաղաքի ապահամայնավարացման  գործընթացի եւ խորհրդային հուշարձանները մի տեղ տանելու կարգադրության մասին, որպեսզի դրանք ցուցահանդեսի վերածեն: 

Ուկրաինական ռադիոկայանի եթերում Վիտալի Կլիչկոն չի կարողացել արտաբերել տոտոլիտարիզմ բառը, հայտնում է   Lifenews-ը:

Փորձաքար է դարձել տոտալիտարիզմ բառը, որի արտաբերման անբնականությունը Կլիչկոյին փակուղու առաջ է կանգնեցրել: Ռադիոհաղորդավարը փորձել էօգնության հասնել Կիեւի քաղաքապետին, երկու անգամ արտաբերելով այդ բառը ըստ հանգերի, բայց Կլիչկոն այդպես էլ չի կարողացել արտաբերել չարաբաստիկ գոյականը: