Շերի կենսագիր Մարկ Բեգոյի խոսքով, երգչուհիներն իրար հետ միանգամից լեզու են գտել, քանի որ նրանց «միավորում են հագուստ ընտրելու անսովոր մոտեցումը, սեփական անձի հանդեպ հումորի զգացումը եւ սեքս-փոքրամասնությունների իրավունքների համար պայքարը»։ Շերն ու Լեդի Գագան քննարկել են համատեղ համերգ տալու հնարավորությունը։ Նրանք չեն բացառել նաեւ համատեղ դուետի ձայնագրումը, հայտնում է Lenta.ru-ն։
64-ամյա Շերն իր ողջ կարիերայի ընթացքում հասցրել է 25 ալբոմ թողարկել, որոնցից վերջինը 2001 թվականին լույս տեսած Living Proof-ն է։ Ներկայումս Շերն աշխատում է իր հաջորդ ձայնասկավառակի վրա։ 24-ամյա Լեդի Գագան ունի ընդամենը 2 ալբոմ։
Նշենք, որ երգչուհիները ծանոթացել են MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ, որը Լոս Անջելեսում տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին։ Գագան մրցանակաբաշխությանն ստացել էր 8 մրցանակ, այդ թվում՝ հիմնական՝ «Տարվա լավագույն վիդեո» անվանակարգում։ Այդ մրցանակը նրան հանձնել էր Շերը։





























