Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր՝ հունիսի 8-ին, այցելել է  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկ դրել զոհերի հիշատակին:

Միլոշ Զեմանին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության՝  նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ են կայանալու, որոնց ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: