Եվրամիության անդամ դառնալ ցանկացող «քաղաքակիրթ» Թուրքիայում Ադըյաման նահանգի գյուղապետերը բավականին տգեղ ձեւով են իրենց բողոքն արտահայտել Բունդեսթագի ընդունած բանաձեւի դեմ։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Ադըյաման նահանգի գյուղապետերը պաստառ են պատրաստել, որի վրա փակցված է եղել Բունդեսթագի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկաները, իսկ լուսանկարները տակ մեծ տառերով «Դատապարտում ենք» բառը։ Եթե Մերկելի լուսանկարի տակ եղել է Գերմանիայի դրոշը, ապա Օզդեմիրի լուսանկարի տակ եղել է Հայաստանի դրոշը։
«Քաղաքակիրթ» գյուղապետերը հերթով մոտեցել ու թքել են Օզդեմիրի ու Մերկելի լուսանկարներին, որից հետո պատառոտել ու այրել են պաստառը։











