Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին պատմել է, որ քիչ է քնում: Զրույցի տեսագրությունն իր կայքում տեղադրել է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Պուտինն այցելել էր Մինսկ, որտեղ երկկողմ հանդիպում ուներ Լուկաշենկոյի հետ, ռուս-բելառուսական բանակցություններ էին տեղի ունեցել նեղ եւ ընդլայնված կազմով, ինչպես նաեւ նախատեսված է Ռուսաստանի եւ Բելառուսի Շրջանների երրորդ ֆորումի լիագումար նիստը:
Պուտինի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հետաքրքրվել է, թե ինչպես է իրեն զգում ռուսաստանյան առաջնորդը: «Ամեն ինչ նորմա՞լ է», — հարցրել է նա:
«Նորմալ է: Քիչ եմ քնում: Երեկ չէ առաջին օրը չորս ժամ եմ քնել, այս գիշեր` հինգ ժամ», — անկեղծացել է Պուտինը: «Վատ է», — ասել է նրան Լուկաշենկոն:











