Դալլասի օդանավակայանում իրավապահները կրակ են բացել կասկածելի տղամարդու ուղղությամբ: Սիրողական նկարահանման կադրերում, որոնք հեռարձակում է CNN-ը, երեւում է, որ իրավապահներն օդանավակայանի մուտքի մոտ ավելի քան տասը կրակոց են արձակում տղամարդու ուղղությամբ եւ նրան հրամայում պառկել:
Ականատեսների խոսքով, տղամարդու ձեռքին քար կար, եւ նա ագրեսիվ պահվածք էր դրսեւորում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, վիրավոր տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել: Միջադեպի արդյունքում այլ տուժածներ չկան: Օդանավակայանի շենքի մի մասը փակ է:
Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:











