Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ասպետի կոչում է շնորհել Ռոդ Սթյուարթին: 71-ամյա ռոք երաժիշտը, որը հայտնի է Da Ya Think я Sexy? եւ Maggie May հիթերով, ընդգրկվել է 1149 պարգեւատրվածների ցուցակում, հայտնում է Reuters-ը

Ասպետի կոչում է շնորհվել նաեւ 99-ամյա երգիչ Վերա Լիննին, որը բրիտանացի զինվորականների համար ելույթ էր ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Միջազգային տիեզերակայան այցելած առաջին բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքին, անգլիական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերին ու ուրիշների:

Ամեն տարի ասպետի կոչման են արժանանանում տարբեր հանրահայտ մարդիկ, բարերարներ:

Պարգեւատրման մասին հայտարարությունը հարմարեցված է միապետի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններին: Եղիսաբեթը, որը արդեն 64 տարի է գահին է, դարձավ 90 տարեկան:

Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում կազմակերպված պարգեւատրման արարողությանը ներկա էին թագուհի Եղիսաբեթը, թագավորական ընտանիքի բոլոր ավագ անդամները, նաեւ վարչապետ Դեւիդ Քեմերոնը: