Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը զիջել է առաջին տեղը ֆուտբոլային ակումբերի ամենահարուստ սեփականատերերի վարկանիշային ցուցակում:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, տնտեսական ճգնաժամի հետեւանքով Աբրամովիչը կորցրել է 3 մլրդ ֆունտ եւ նրա ներկա կարողությունը գնահատվում է 7 մլրդ ֆունտ: Դա ավելի քիչ է, քան «Մանչեսթր Սիթի» ակումբի սեփականտիրոջ` շեյխ Մանսուր բին Զայեդ Նահյանի կարողության կեսը: Վերջինիս կարողությունը 15 մլրդ ֆունտ է:
Երկրորդ տեղում «Քուին պարկ Ռենջերս» ակումբի սեփականատեր հնդիկ Լաքշմի Միտտալն է, ով ունի 12,5 մլրդ ֆունտ, երրորդ տեղում Աբրամովիչն է:
7-րդ տեղը վարկանիշային ցանկում 1,5 մլրդ ֆունտով անգլիական «Արսենալի» սեփականատերերից Ալիշեր Ուսմանովն է:
Ֆուտբոլային ակումբների ամենահարուստ սեփականատերերի վարկանիշային աղյուսակում ընդգրկված են 11 միլիարդատերեր եւ 25 նոր անձինք: Նորեկներից մեկը Անգլիայի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն է, ում ունեցվածքը 25 մլն ֆունտ է: Տարեկան նա վաստակում է 6 մլն ֆունտ:





























