Երեւանի կենտրոնում քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում, որտեղ տեղակայված են Ֆինանսների նախարարությունը, «Հայարդ նախագիծը» եւ Ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալությունը:

Նշենք, որ հրդեհի մարման աշխատանքների ընթացքում տանիքից մի մեծ թիթեղ է պոկվել ու ներքեւ ընկել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհը բռնկվել է շենքի տանիքում, որից պարբերաբար այրված կտորներ են ներքեւ թափվում: Դեպքի վայրում այս պահին աշխատում են մի քանի հրշեջ հաշվարկներ: