Գերմանական Daimler ընկերությունը հայտարարել է ամերիկյան շուկայից 85 հազար հատ Mercedes-Benz մակնիշի մեքենաների հետկանչի վերաբերյալ: The Economic Times-ի փոխանցմամբ` եւս 22 հազար մեքենա էլ հետ է կանչվելու մեծ Բրիտանիայի շուկայից՝ ղեկի ուժեղացուցիչի անսարքության պատճառով:
Անսարքությունը կարող էր խնդիրներ ստեղծել մեքենայի կայանման ժամանակ, երբ վարորդն արագ պտտում է ղեկը: Այդ ժամանակ մեքենան կարող է անկառավարելի դառնալ:
Ղեկի ուժեղացուցիչի խնդիրներ են հայտնաբերվել C-Class եւ E-Class դասի սեդանների, նաեւ E-Class-ի կուպե եւ կաբրիոլետ թափքերով մեքենաների մոտ, արտադրված 2009-2010 թվականներին:
Հիշեցնենք, որ մեկ այլ ավտոարտադրող՝ Toyota-ն հետ էր կանչել 882 հազար մեքենա: 2009-ին Toyota-ն հետ էր կանչել մոտ 9 միլիոն մեքենա:





























