Գերմանական Porsche-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ մաքուր վնաս է արձանագրում` կապված նրա հետ, որ միավորվել է Volkswagen-ի հետ:
Մաքուր վնասը հուլիսի 31-ի դրությամբ, 12 ամսվա կտրվածքով, կազմել է 454 մլն եվրո, իսկ դրանից մեկ տարի առաջ, ընկերության մաքուր վնասը կազմել էր 3,56 մլրդ եվրո: 2009-ին առաջին անգամ ընկերությունը մաքուր տարեկան վնաս է կրել 1994-ից ի վեր:
Միաժամանակ Porsche-ն անկալում է 2010 թվականն ավարտել առանց վնասի, իսկ 2011-ին արդեն օգուտ ստանալ:





























