Bentley ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում թողարել «չորսդռնանի կուպե» թափքով մեքենաներ: Ինչպես հաղորդում է Lenta.ru, հղում անելով Auto Express-ին, բրիտանացի արտադրող Ֆրանց –Յոզեդ Պաեֆհենի խոսքով, այդ մեքենայի արտադրությանն ուղղված աշխատանքներն արդեն տարվում են. Այն մոդելային շարքում իր տեղը կզբաղեցնի Continental-ի եւ Mulsanne-ի միջեւ: Նորույթը կկառուցվի Audi A7 Sportback-ի հենքի վրա: Ինչպեսեւ կանխատեսվում էր, ավտոմեքենայի քաշը չի գերազանցի 1700 կգ-ն:
Bentley-ի նոր մոդելը կմրցակցի Aston Martin Rapide եւ Porsche Panamera մոդելների հետ: Բրիտանական ընկերությունում հույս ունեն, որ «չորսդռնանի կուպեն» մեծ պահանջարկ կունենա, հատկապես Չինաստանում:
Նախնական տվյալներով, Մեծ Բրիտանիայում նորույթի գինը կմեկնարկի 85 հազ. ֆունտ ստերլինգից, ինչը գրեթե կրկնակի էժան է Aston Martin Rapide-ից: Սակայն դեռ հայտնի չէ «չորսդռնանի կուպեի» արտադրության ժամկետը:
Նշենք, որ մոտ ապագայում Bentley ընկերությունը մտադիր է թողարկել եւս մի քանի նորույթ, այդ թվում է Mulsanne-ի եւ կուպե Continental GT բաց տարբերակները, ինչպես նաեւ Flying Spur:





























