Ճապոնական Suzuki Motor Corp. ավտոարտադրողը կողմնային հայելիների ամրացման խոտանի պատճառով Ճապոնիայի շուկայից կհանի Swift ու եւս երեք այլ մոդելի 90 հազար ավտոմեքենա:
Ճապոնիայից արտահանած եւս 192 հազար ավտոմեքենա կնորոգվի:
Պրայմ-Տասս-ը հաղորդում է, որ այդ ավտոմեքենաների կողմնային հայելիները ցնցումների ժամանակ պոկվում են:





























