Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Սելին Դիոնն այսօր` հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է ամերիկյան Ֆլորիդա նահանգի հիվանդանոց, գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դա կապված է երգչուհու հղիության հետ. 42-ամյա աստղը երկվորյակների է սպասում:
Հիվանդանոցում Դիոնը կմնա մինչեւ երեխաների ծնվելը: Ներկայումս երգչուհուն հետազոտել են. Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի երկվորյակները լույս աշխարհ գան ժամանակին եւ առանց բարդությունների:





























