Երեւանի կենտրոնում մի քանի րոպե առաջ մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի գործողությունը: Հայաստանի կառավարության ընդունելությունների տան մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել: Ակցիայի մասնակիցները պահում են պաստառներ եւ քաղբանտարկյալների լուսանկարները:
Նշենք, որ ընդունելությունների տանը հոկտեմբերի 19-ին մեկնարկել է ԵԽ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը: Միջոցառման մասնակիցները լուսանկարում են բողոքի գործողության մասնակիցներին ակտիվորեն շփվում նրանց հետ:
Հատկանշական է, որ համաժողովին չի մասնակցում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, թեեւ նրա այցի մասին ավելի վաղ հաղորդվել էր: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել է, թե «պատճառը ինքնաթիռի թռիչքներն են եւ այն, որ ԵԽԽՎ-ի մասնակցությամբ քննարկելու են գնչուների խնդրին վերաբերող հարցերը»:




























