Լիտվայում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը 11-րդ խմբում, որտեղ ընդգրկված են Իսպանիայի, Իսրայելի, Լիտվայի եւ Հայաստանի հավաքականները:
Այսօր, հոկտեմբերի 19-ին կայացած առաջին տուրում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց Իսրայելի ֆուտբոլիստներին:




























