Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից զոհված Կարեն (Յուրա) Պողոսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան:

Նրա աճյունը Հայաստան է տեղափոխվել նույն օդանավով, որով որ տեղափոխվել են 26 ուղեւորները: Աճյունը օդանավակայանից տեղափոխվել է դիահերձարան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ինքնաթիռը պետք է Հայաստան տեղափոխեր Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներին:

Ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի՝ Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ ՀՀ 4 քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի «Շտապօգնության» կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը համապատասխանաբար գնահատվում է ծանր եւ միջին ծանրության: