L’Oreal ֆրանսիական ընկերության տիրուհի Լիլիան Բետանկուրը դստեր՝ Ֆրանսուազ Բետանկուր-Մեյերի դեմ հայց է ներկայացրել դատարան։ Հայցը բարոյական վնաս պատճառելու հիմքով է ներկայացված։ Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Ֆրանսիայի ամենահարուստ կինը դիմել է այդ քայլին, քանի որ դուստրը մի քանի անգամ դատարան է դիմել մորն անմեղսունակ ճանաչելու համար։ Ֆրանսուազի կարծիքով, մայրը «խելքը թռցրել է, եւ աջ ու ձախ շաղ է տալիս ընտանեկան ունեցվածքը»։
Տեղեկացնենք, որ Լիլիան Բետանկուրի ունեցվածքը գնահատվում է 20 մլրդ եվրո։




























