Porsche ընկերությունը սուբեր մեքենա 911 GT3 RS-ը վերածել է արագընթաց սուպեր մեքենայի: Ընկերությունը ներկայացրել է արագընթաց 911 GT3 RS – Cup մոդելը, որն առաջին անգամ կցուցադրվի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում Porsche-ի գավաթի մրցույթում, այնուհետեւ առաջնությանը կմասնակցի Porsche Mobil1 Supercup-ը:

Ճանապարհային Porsche 911 GT3 RS սուպերմեքենայի հետ համեմատած, արագընթաց մեքենան 170 կգ-ով ավելի թեթեւ է (հիմա նրա քաշը 1200 կգ է), իսկ թափքի հետեւի մասը լայնացել է 44 մմ-ով, ինչը թույլ է տալիս 18 դյույմանոց անիվներ տեղադրել, գրում է Auto.lenta.ru-ն:

Արագընթաց Porsche 911 GT3 RS-ը հագեցած է 3,8 լիտրանոց 6 մխոցանի շարժիչով` 450 ձիաուժ հզորությամբ:

Մեծ Բրիտանիայում նոր մեքենայի գինը կազմում է շուրջ 150 հազար դոլար: