Լոս Անջելեսի գերագույն դատարան վճիռ է կայացրել դերասանուհի Լինդսի Լոհանի գործով, ով հայտնի է իր անբարո վարքով եւ ալկոհոլի ու թմրանյութերի կախվածությամբ: Նա պարտավոր է մինչեւ 2011թ. հունվար վերականգնողական կուրսեր անցնել՝ վատ կախվածությունից ազատվելու համար:

Այսկերպ,  դերասանուհին ազատվել է հերթական ազատազրկումից: Սեպտեմբերին դերասանուհին ինքն էր խոստովանել, որ չի անցել օրգանիզմում արգելված նյութերի հերթական թեսթը:

Նման արարքը Կալիֆոռնիա նահանգի օրենքներով պատժվում է ազատազրկմամբ: