Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը:

Տղամարդկանց պայքարում Միկայի թիմը ձախողման մատնվեց եւ գրավեց 11-րդ տեղը: Վերջին տուրում Միկան 2,5:3,5 հաշվով պարտվեց Բադեն-Բադենին: Պարտություն կրեց Արման Փաշիկյանը: Վերջին երկու տուրերում կրած անընդմեջ պարտությունների հետեւանքով Միկան 9 միավորով գրավեց 11-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Ռուսաստանի Էկոնոմիստը:

Շատ ավելի հաջող հանդես եկավ Միկայի կանանց թիմը: 2006թ. Եվրոպայի չեմպիոնն այս անգամ նվաճեց բրոնզե մեդալը:

7-րդ տուր, կանայք

Լոկոմոտիվ 2000, Բուլղարիա - Միկա, Երեւան` 0,5:3,5

Ադրիանա Նիկոլովա - Էլինա Դանիելյան` 0,5:0,5

Իվա Վիդենովա - Հարիկա Դրոնավալի` 0:1

Դարենա Սիրկովա - Լիլիթ Մկրտչյան` 0:1

Մարիա Յանեւա - Լիլիթ Գալոյան` 0:1

 

Մոնտե Կառլո - ԱՎՍ, Ռուսաստան` 2:2

Գիպռոռեչտրանս, Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգ` 2:2

 

Մրցանակային եռյակ

1.Մոնտե Կառլո - 10

2.Սանկտ Պետերբուրգ - 10

3.Միկա - 9

 

7-րդ տուր, տղամարդիկ

Միկա, Երեւան - Բադեն-Բադեն, Գերմանիա` 2,5:3,5

Լեոն Արոնյան - Մայքլ Ադամս` 0,5:0,5

Վլադիմիր Հակոբյան - Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս` 0,5:0,5

Գաբրիել Սարգսյան - Լիվիու-Դիտեր Նիսիպիանու

Արման Փաշիկյան - Արկադի Նայդիչ` 0:1

Հրանտ Մելքումյան - Պիտեր Հայնե Նիլսեն` 0,5:0,5

Զավեն Անդրիասյան - Յան Գուստաֆսոն` 0,5:0,5

 

Էկոնոմիստ, Ռուսաստան - Յուգրա, Ռուսաստան` 3:3

ՍՕԿԱՐ, Ադրբեջան  - Շախմատ-64, Ռուսաստան` 3:3

Էյնատեն, Բելգիա - Չեռնիգով, Ուկրաինա` 2,5:3,5

 

Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից հետո

1.Էկոնոմիստ - 13

2.Յուգրա - 11

3.Չեռնիգով - 11

4.ՍՕԿԱՐ - 11

5.Բադեն-Բադեն - 11

6.Աշդոդ, Իսրայել - 10

7.Վերդեր - 10

8.Սանկտ-Պետերբուրգ - 10

9.Շախմատ-64, Մոսկվա - 10

10.Ուրալ - 9

11.Միկա - 9