Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էր միայն Հարություն Մերդինյանը, որը նժույգաթափքի մրցումներում 7-րդ արդյունքով նվաճել էր եզրափակիչում հանդես գալու իրավունք:

 Վճռական մրցումներում Հարություն Մերդինյանը եւս մեկ տեղով բարելավեց արդյունքը եւ աշխարհի առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց հունգարացի Քրիստիան Բերկին` 15.833: Մերդինյանի արդյունքն է 15,166: