Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ իր պաշտոնանկության մասին լուրերը «պատվիրված են եղել»:

«Այդ հարցի պատասխանը կարող են տալ նրանք, որոնք այդ լուրը պատվիրել էին: Թե ով է պատվիրել, պատվեր կատարողները դա շատ լավ գիտեն»,- այսօր` նոյեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԿԲ նախագահը:

Դիտարկմանը` Բաղրամյան 26-ն է ամեն ինչ որոշում, Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Կա օրենք, օրենքի գերակայություն եւ մեր երկրում օրենքն է որոշում»:

Նշենք, որ մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ Ջավադյանի աշխատանքից իշխանությունները դժգոհ են եւ մտադիր են ազատել նրան: