Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնաբանել է, թե որտեղից են գոյացել իր ֆինանսական միջոցները:

«Իմ անձնական միջոցները գոյացել են հետեւյալ կերպ. Ես առեւտրային բանկի սեփականատեր եւ տնօրեն եմ եղել, հետո բանկի իմ մասնաբաժինը վաճառել եմ եւ այո, հարստացել եմ: Ես զբաղեցրել եմ առեւտրային բանկի տարբեր պաշտոններ, հետո հինգ տարի եղել եմ խորհրդի նախագահ»,- այսօր` նոյեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Ջավադյանը:

Նշենք, որ Ջավադյանը Կենտրոնական բանկում աշխատում է 1997թ.-ից: