Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում անեկդոտ է պատմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տատիկի մասին։
«Բարաք Օբաման ասում է, թե ինքը 3 կոճակ ունի՝ դեղին, կանաչ, կարմիր։ Կանաչը սեղմեց՝ Եվրոպան կվերանա, դեղինը սեղմեց՝ Չինաստանը չի լինի, կարմիրը սեղմեց՝ Ռուսաստանը։ Իսկ Մերկելն ասում է. «Իսկ ահա իմ տատիկը 3 զուգարանակոնք ուներ՝ ոսկե, արծաթե եւ հախճապակե։ Բայց երբ ռուսները մտան Բեռլին, նա տակն արեց դեռ միջանցքում»,– պատմել է Ժիրինովսկին։
Ժիրինովսկին դիմել է իր ընդդիմախոսներին եւ ասել, որ ԵՄ–ն կդողա Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջ, որոնք թքած ունեն Եվրոպայի վրա։











