Ֆրանսիական «Տուլուզա» ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրան ձեւացրել է, թե սարսափելի ցավ է զգում, երբ թղթե ինքնաթիռը նրա գլխին է ընկել։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնությունում «Տուլուզայի» ու «Ռեննի» միջեւ խաղի ժամանակ։ Դյուպրան իր ֆուտբոլիստներին ցուցումներ էր տալիս, երբ թղթե ինքնաթիռը ուղիղ նրա գլխին է ընկել, մարզիչը բռնել է գլուխը ու նստել, ձեւացնելով, թե սարսափելի ցավում է։

Հանդիպումն ավարտվել է «Տուլուզայի» պարտությամբ։ 54-ամյա Դյուպրան ակումբի մարզիչն է 2016-ի մարտից։ Նրա ղեկավարությամբ թիմը 10 հաղթանակ է տարել, 8 անգամ «ոչ ոքի» խաղացել ու 7 անգամ պարտվել։