Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտից «Հանուն ժողովրդական շարժման միություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի մամուլի քարտուղար Վալերի Բուայեն մեկնաբանել է հայկական խաչի հետ կապված իրավիճակը, որով նա հայտնվել էր France 2-ի հարցազրույցին եւ բացասական արձագանք առաջացրել համացանցում:
Le Figaro-ն գրում է, որ Մարսելի փոխքաղաքապետի հայկական խաչը, որտեղ մեծ հայ համայնք կա, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի խորհրդանիշ է:
«Ես երբեք չեմ հանում իմ «խաչքարը»: Այն միշտ ինձ հետ է. երբ ես քնում եմ եւ երբ լվացվում եմ (Huffington Post-ը, սակայն, նշում է, որ France 2-ին տված հարցազրույցից որոշ ժամանակ անց Վալերին BFMTV-ի եթերում արդեն առանց խաչի է եղել): Կարող եք տեսնել իմ լուսանկարներում, ամենուր խաչով եմ: Չեմ կարծում, որ պետք է այդ առիթով որեւէ մեկնաբանություն անել: Խաչը ճնշման խորհրդանիշ չէ, այլ հակառակը»,- նշել է Բալերի Բուայեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում աջերի եւ կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի մամուլի քարտուղար Վալերի Բուայեն սկանդալային պատմության մեջ է հայտնվել: Le Figaro-ն գրում է, որ France 2 հեռուստաալիքը նրան հրավիրել է՝ Ֆիյոնի հաղթանակը մեկնաբանելու: Բուայեն լուրերի թողարկման ժամանակ եթեր է դուրս եկել հայկական խաչով շղթայով, ինչը համացանցում բուռն արձագանքի է արժանացել: Բանն այն է, որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելվում է:
Համացանցի բազմաթիվ օգտատերեր Ազգային ժողովի պատգամավորին մեղադրել են հանրապետության օրենքներն ու աշխարհիկ պետության կանոնները խախտելու մեջ:
.jpg)












