Լեոն անունով շունը դարձել է միանգամից երկու նորածին բենգալյան վագրերի խորթ հայրը, որոնց Գերմանիայի Շլոս-Խոլտե-Շթուկենբրոկ քաղաքի կենդանաբանական այգում մայրը լքել է:
Frankfurter Allgemeine Zeitung-ը հայտնում է, որ Դեղձ եւ Մարգարիտ (Peach и Pearl) վագրիկներին մահ էր սպառնում, սակայն կենդանաբանական այգու հսկիչ Ժանեթ Վյուրմսը նրանց իր տուն է տարել, որտեղ նրան օգնության է հասել հավատարիմ բարեկամը՝ 6-ամյա Լեոն փոյնթերը:
Ժանեթի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ իր շունն օգնում է մեծացնել լքված փոքրիկների. 2012 թվականին նա նույն կերպ ջերմացրել է սպիտակ կորյունին, որից նույնպես մայրը հրաժարվել էր:











