Քանի մենք կանք, Հայաստանը նեղություն չի քաշի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստից առաջ լրագրողներին ասաց «Զինված խմբի» ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանը:
Նա նշեց նաեւ, որ առողջական վիճակի մասին կալանավայրում գտնվող անձին պետք չէ հարց տալ:
Նշենք, որ Արթուր Վարդանյանը կարծես բարձր տրամադրություն ուներ, ձեռքերով նշան արեց, որ ինքը լավ է:
Նշենք, որ դատական նիստին չի մասնակցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, այս գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանը: Նա առողջական խնդիրներ ունի:











