Համացանցում հրապարակվել է Խանտի Մանսիյսկի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի առաջին տեսանյութը, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա:

Կադրերում երեւում է, որ մեքենաներն ուժեղ բախման հետեւանքով տասնյակ մետր այս ու այն կողմ են շպրտվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Խանտի Մանսիյսկ-Տյումեն մայրուղում իրար են բախվել ավտոբուս, բեռնատար եւ երկու թեթեւ մարդատար մեքենաներ: Իրավապահները հայտարարել են, որ ավտոբուսում գտնված 32 մարդկանցից 29-ը երեխաներ են եղել: Տասներորդ երեխան հիվանդանոցում է մահացել:

Վթարի հետեւանքով, տարբեր տվյալներով, 20-21 մարդ է տուժել: