Լեյպցիգի Սպորտային գիտության դաշնային ինստիտուտի ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ ֆուտբոլի ԳՖՀ հավաքականը 1954թ. աշխարհի առաջնության ժամանակ օգտագործել է արգելված դեղամիջոցներ: Խաղերից առաջ գերմանացի ֆուտբոլիստները ստացել են մետամֆետամինի ներարկումներ, հաղորդում է Associated Press-ը: Խաղացողներին ասվել է, թե վիտամին C  է, հայտնել է թիմի բժիշկ Ֆրանկ Լոգենը:

Այդ առաջնության եզափակիչում արեւմտագերմանացիները 3:2 հաշվով պարտության մատնեցին հունգարացիներին:

Ուսումնասիրությունն անցկացվում է Գերմանիայի ազգային օլիմպիական կոմիտեի պատվերով: Արդյունքները կհրապարակվեն 2012-ին: Գիտնականների տվյալներով, գերմանական սպորտում դոպինգ կիրառվել է 1949-ից, հաղորդում է Lenta.ru-ն: