Հյուսիսային Ամերիկայում մեկնարկել է NBA-ի` Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունը:

Մեկնարկում, մասնակից բոլոր թիմերի կազմերում ընդհանուր առմամբ` գրանցվել է 84 օտարերկրացի` 38 երկրներից, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Reuters-ը: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2006-ին` 83 խաղացող: