Համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը շախմատային Մեծ Սաղավարտի Նանկինի մրցաշարի 7-րդ տուրում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հետ եւ ամրապնդվել է առաջին տեղում` վաստակելով 5 միավոր:

Չորսական միավոր ունեն Բաքրոն ու Անանդը: Բաքրոն 7-րդ տուրում պարտվել է Վեսելին Տոպալովին: Գաշիմովը ոչ ոքի է խաղացել Վան Յուեի հետ: Տոպալովն ու Գաշիմովն ունեն երեքական միավոր: