Գերմանական BMW ընկերությունը հյուսիսամերիկյան շուկայից հետ է կանչում 150,8 հազար ավտոմեքենա՝ բարձր ճնշման վառելիքի պոմպի  հնարավոր թերության պատճառով:

Խոսքը 6 ցիլինդրանոց բենզինային տուրբոշարժիչների մասին է, որոնք տեղադրվում են «35i» ինդեքսով մոդելների վրա: Սպասարկման կետեր են ուղարկվելու 335i (թողարկվել է 2007-2010թթ.), 135i, 535i, X6 xDrive35i (2008-2010թթ.) մոդելները, նաեւ Z4 sDrive35i (2009-2010թ.) մեքենան: Հետ են կանչվելու նաեւ 2008 թվականի X5 ամենագնացները:

BMW-ից հստակեցրել են, որ վառելիքի պոմպի պատճառով առ այսօր որեւէ վթար տեղի չի ունեցել, այդուհանդերձ մեքենաների սեփականատերերին խորհուրդ են տալիս դիմել սպասարկման կետեր: