Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը չի կարողացել դուրս գալ Ֆրանսիայում անցկացվող արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Խմբային փուլում նա 7 հնարավորից վաստակել է ընդամենը 2,5 միավոր եւ Նադեժդա Կոսինցեւայի հետ կիսել է 6-րդ տեղը:
Քառորդ եզրափակիչ զույգերը կազմել են Նակամուրան ու Պելետյեն, Բու Սյանչժին ու Համմերը, Նգուենն ու Լե Կուան Լյեմը եւ Պոլգարն ու Իվանչուկը:





























